Ցուցասրահներ

Բացի մշտական  ցուցադրությունից , Հրազդանի  երկրագիտական  թանգարանում  գործում  է  ժամանակավոր  ցուցահանդեսների  ցուցասրահ, որտեղ  պարբերաբար  կազմակերպվում  են  թեմատիկ  միջոցառումներ  և  ժամանակավոր  ցուցադրություններ:Ցուցադրվում  են  ինչպես  թանգարանի  ֆոնդերում  պահվող  թանգարանային  ցուցանմուշների  հավաքածուներ,այնպես  էլ  անհատական  հավաքածուներ  ունեցող  անձանց  ցուցանմուշներ, գեղանկարիչների, քանդակագործների  և  ժող.  ստեղծագործողների  աշխատանքներ / փայտագործություն, գոբելեն և այլն/:Կազմակերպվում  են  նաև  միջոցառումներ  նվիրված  ազգային  տարբեր  տոներին, հիշատակի  օրերին:

Հանրապետական  միջոցառումների  շրջանակում  ևս  թանգարանում անց  են  կացվում  ցուցահանդեսներ և միջոցառումներ /<<Թանգարանային  գիշեր>>,<<Եվրոպական ժառանգության  օրեր>>/:

2008-2010թ.թ.  թանգարանում անցկացված ժամանակավոր ցուցահանդեսներն ու միջոցառումները.

2008թ.- Աշոտ  Կարապետյանի  քանդակների ցուցահանդես /նկարներով/

2009թ. - Արամ  Գևորգյանի  լուսանկարների ցուցահանդես /նկարներով/

2009թ. - Լուսինե  Ղարիբյանի  գեղանկարների ցուցահանդես /նկարներով/

2010թ. - Արամ  Մնացականյանի  գեղանկարների ցուցահանդես (<<Թանգարանային գիշեր>>միջոցառման  շրջանակներում) /նկարներով/

2010թ. - Սարգիս Բարսեղյանի գեղանկարների ցուցահանդես  /<<Եվրոպական ժառանգության օրեր>>միջոցառման շրջանակներում/ նկարներով /

2010թ. - Հայոց   մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված միջոցառում /նկարներով/

2010թ. - Հայրենական պատերազմում հաղթանակի 65 ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում   / նկարներով /

 


 

Հետադարձ կապ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ,
ք.Հրազդան, Սպանդարյան 2
Էլ.փոստ` hrazdan-muzeum@mail.ru
Հեռ.` + 374 223 2-14-54
Կայք` www.hrazdanmuseum.am